երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Դավթաշեն. բակային ավելի քան 8000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից

Դավթաշեն. բակային ավելի քան 8000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից

Երևանյան հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվում են Երևանին ու երևանցիներին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում բակային ավելի քան 8000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից ու բարեկարգվում է: 

Բնակիչների համար հարմարավետ պայմաններ կապահովվի նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգում: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ, կտեղադրվեն աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր: 

Հիմնանորոգման փուլում է նաև Երևանի հ. 61 մանկապարտեզը: 

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: