կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը․ Ավանեսյան

Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը․ Ավանեսյան

Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը: Հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է լինում, թե ինչ է կառուցվում, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները:
 
Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր:
 
Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,-գրել է նա։

  • Կիսվել: