երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ավարտվել է «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված հատվածի ժամանակավոր վերականգնումը

Ավարտվել է «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված հատվածի ժամանակավոր վերականգնումը

Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այս օրերին Մ6 միջպետական ճանապարհի վնասված 43 հատվածներում միաժամանակ աշխատում է շուրջ 80 միավոր շինտեխնիկա։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ ահռելի աշխատանք է տանում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մկրտչյանը։

 

  • Կիսվել: