հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել

Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին լրացուցիչ 412 մլն դրամ է հատկացվել (1,1 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։ Միջոցները կուղղվեն 2026 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի ծախսերի ծածկմանը։

Հիմնադրամը զբաղվում է սոցիալական ծառայությունների թվայնացմամբ, սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովության ոլորտում տեղեկատվական համակարգերի, տվյալների շտեմարանների և հարթակների մշակմամբ ու սպասարկմամբ։

  • Կիսվել: