երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Տիգրան Ավինյան

Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են,  և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»:

  • Կիսվել: