Անցյալ տարի ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 30,1 միլիարդ դոլար, որից 42 տոկոսը ԵԱՏՄ-ից է. Անանյան
Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 30,1 միլիարդ դոլար, որից 42 տոկոսը ԵԱՏՄ-ից է, իսկ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է ընդամենը 7,7 տոկոս: Այս մասին այսօր «Եվրամիությունը և/կամ Եվրասիական տնտեսական միությունը. Հայաստանի հեռանկարներն ու հնարավորությունները» ֆորումի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ այսօր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին որևէ փաստարկ չկա, քանի որ ռացիոնալ այլընտրանք չկա։
«Մենք չպետք է ԵՄ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցենք այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին»,-հավելել է Անանյանը։
Նա նշել է, որ ԵՄ երկրները, ի տարբերություն ԵԱՏՄ երկրների, չունեն իրենց ներքին հարկային օրենսդրությունը, այսինքն՝ չունեն համապատասխան ինքնիշխանություն։
«ԵԱՏՄ-ն ունի մեկ միասնական մաքսային օրենսգիրք, սակայն համակարգը գործում է ճկուն՝ մասնակից երկրների ներքին օրենսդրության տեսանկյունից։ Այդ առումով Հայաստանն ունի իր օրենքն ավելացված արժեքի հարկի ոլորտում։ Մինչդեռ ԵՄ-ում դա տեղի չի ունենում»,-ասել է Անանյանը: