Մենք նստած ենք նույն հայկական աթոռին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
Մենք նստած ենք նույն հայկական աթոռին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Վեստի» հարցին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին:
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, «Վեստ» լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ Երևանը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել։



