երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
2019-ին մաքսային ձևակերպում է ստացել ավելի քան 189 հազար ավտոմեքենա

2019-ին մաքսային ձևակերպում է ստացել ավելի քան 189 հազար ավտոմեքենա

2019-ին մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 ավտոմեքենա, ինչը 2018-ի համեմատ 125 հազարով ավելի է։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, ավտոմեքենաների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 95 մլրդ դրամ, կամ 58 մլրդ դրամով ավելի 2018թ-ի համեմատ։

«Մեր ընդդիմախոսներն ասում են, որ ավտոմեքենաների այդպիսի աննախադեպ ներհոսք չենք ունենա 2020 թվականին, հետևաբար, ինչպե՞ս է ՊԵԿ-ը կարողանալու կատարել բյուջետային ծրագրավորված ցուցանիշները: Սակայն 56,4 մլրդ դրամ հարկ վճարողներին վերադարձնելու վերաբերյալ կառավարության որոշումը նաև նպատակ ուներ չեզոքացնել այն եկամտային էֆեկտը, որ մենք ունենք մեքենաների ներհոսքից»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը։

 

  • Կիսվել: