Սուրեն Պապիկյանի հետ քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը. Հնդկաստանի ՊՆ ղեկավար
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում:
Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության խորացման շուրջ»։