երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Բանակում մшհվшն դեպք չի արձանագրվել. ՊՆ-ն հերքում է

Բանակում մшհվшն դեպք չի արձանագրվել. ՊՆ-ն հերքում է

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

՛՛Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է  ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից՛՛,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: