երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Տեղի ունեցավ "Ծաղկունք" միջազգային 7-րդ փառատոնը

Տեղի ունեցավ "Ծաղկունք" միջազգային 7-րդ փառատոնը

Ս/թ ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ "Ծաղկունք" միջազգային 7-րդ փառատոնը: Վառ ելույթներ և անսպառ էներգիա. այս ամենը միավորվել էր մեկ տանիքի տակ՝ ստեղծելով աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Մասնակիցներ տարբեր երկրներից, երաժշտարվեստի տարբեր ժանրերի միաձուլում։ Եղան նաև հիշարժան պահեր՝ փառատոնը դարձնելով մշակութային համագործակցության խորհրդանիշ։ "Ծաղկունք". սա պարզապես փառատոն չէ, այլ հարթակ, ուր արվեստը ներկայանում է իր ողջ շուքով, իսկ հանդիսատեսը դառնում է դրա անբաժան մասը։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ ամբողջ թիմին` այս ծավալուն փառատոնային ծրագիրը լավագույնս իրագործելու համար։

 

  • Կիսվել: