հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու թատրոնից վերցվել և անժամկետ հանձնվել է Գյումրի համայնքին

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու թատրոնից վերցվել և անժամկետ հանձնվել է Գյումրի համայնքին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ից հետ վերցնել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին։

Այս որոշումը պայմանավորված է «Սարերում» որմնանկարի /հանրապետական նշանակության հուշարձան/ անվտանգ պահպանությունն ապահովելու և պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ ասվում է, որ Որմնանկարը 2016–ին կառավարության որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով Որմնանկարը 2024 թ. նոյեմբերին տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի 3-րդ հարկ, ուստի անհրաժեշտություն է առաջացել Որմնանկարը ՊՈԱԿ-ից հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին Որմնանկարի հետագա պահպանությունն իրականացնելու նպատակով:

«Սարերում» որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում, ողջ մակերեսին առկա են խոշոր ճաքեր, մաշվածքներ, քերծվածքներ, աջակողմյան ստորին հատվածն ունի խոնավության հետքեր, թատրոնի շենքում բացակայում են որմնանկարի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ջերմաստիճանը չի համապատասխանում որմնանկարի պահպանման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, որմնանկարի ճաքերը վերջին տարիներին ավելացել են։

 

Որմնանկարը տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի 3-րդ հարկ և տեղում վերականգնվել ու ամրակայվել է:

  • Կիսվել: