Ուկրաինայի ԱԳՆ-ն Արցախն անվանել է "բռնազավթված տարածք"
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ուկրաինացիներին կոչ է արվում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց, քանի որ պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով ճանաչում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա ճանաչված է միջազգայնորեն:
«Ուկրաինայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,-նշված է հայտարարության մեջ, այլապես «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»:
Նշենք, որ հայտարարության մեջ Ուկրաինայի ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսիան անվանում է «բռնազավթված» տարածքներ: