երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևին ենթարկվող Խարկովի մարզային ռազմական վարչակազմը ճակատի մոտենալու պատճառով շտապ տարհանում է Սլատինոյի վարչակազմն ու բնակիչներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսական ուժային կառույցներից։

«Ճակատի մոտենալու պատճառով Խարկովի մարզային ռազմական վարչակազմը շտապ տարհանում է իրականացնում Սլատինո ավանից վարչակազմի և քաղաքացիական բնակչության։ Ավանի իշխանությունների հետ միասին հեռացել է նաև Կազաչյա Լոպանի օկուպացիոն վարչակազմը, որն ավելի վաղ տարհանվել էր Սլատինո», - ասել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: