երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած ահղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 25-ի դրությամբ հանձնվել է՝ 8 միավոր զրահատեխնիկա, 37 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ավելի քան 3200 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և ՁՊՎ, շուրջ 435 հազար զինամթերք։

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լաչինի միջանցքով Ստեփանակերտից Հայաստան խաղաղ բնակիչներով երեք շարասյուն։

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 675 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 408 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: