շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

Արցախն ու Հայաստանը սիամական երկվորյակներ են. չլինի Արցախը, չի լինի Հայաստանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հրապարակելով հուլիսի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից:

Նշենք, որ միևնույն ժամանակ հաջակցություն Արցախի հանրահավաք է անցկացվել նաև Երևանի Ազատության հրապարակում:

Երկու վայրերում էլ հանրահավաքները կազմակերպվել են հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Արցախում հանրահավաքի ավարտին մասնակիցները երթով շարժվել են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, իսկ Երևանի հանրահավաքն ավարտվել է Եռաբլուրում:

  • Կիսվել: