Ըմբիշ Հայկ Մանուկյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում տուշեով հաղթել է ադրբեջանցի Նազարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային գեղեցիկ հաղթանակ էր տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ:
Հիշեցնենք՝ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: