Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո
Ռումբի մասին ահազանգից հետո Austrian Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայում: Այս մասին հայտնում է BBC-ն։
Իսրայելից Ավստրիա ուղևորվող Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի հնարավոր սպառնալիքի մասին ահազանգից հետո ստիպված է եղել փոխել երթուղին և վայրէջք կատարել Բուլղարիայում՝ Սոֆիայում, որտեղ ուղևորները տարհանվել են։ Այս մասին ասվում է Բուլղարիայի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռին ուղեկցելու համար Բուլղարիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել MiG-29 կործանիչ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, իսկ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։



