Ըմբիշ Արարատ Ավետիսյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում կամային գեղեցիկ հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ ըմբիշ Մարտին Մանջիկյանը 2:2 հաշվով ցավալի պարտություն էր կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր:
Ջանես Նազարյանը ևս դարձել էր արծաթե մեդալակիր։