ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուրարտուն վստահ հաղթանակ է տարել Ալաշկերտի նկատմամբ

Ուրարտուն վստահ հաղթանակ է տարել Ալաշկերտի նկատմամբ

ՀՊԼ 4-րդ տուրում «Ուրարտուն» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, գրում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը խաղի 45-րդ րոպեին բացել է Գիլմոր Լուքմանը՝ խփելով իր առաջին գոլը պաշտոնական խաղերում:

63-րդ րոպեին Իվան Իգնատևը խփել է իր թիմի երկրորդ գնդակը, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 3:0:

Նշենք ՝ «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի համար «Ալաշկերտի» դեմ հանդիպումը հոբելյանական էր։ Մելիխովն անցկացրել է իր 50-րդ պաշտոնական հանդիպումն Հայաստանի Պրեմիեր լիգայում։

  • Կիսվել: