կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից, հաղթանակ գրանցած հայ մարզիկներին

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից, հաղթանակ գրանցած հայ մարզիկներին

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 

՛՛53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց
Մոնղոլիայի մասնակցին և նվաճեց արծաթե մեդալը:

63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։

Շնորհավորում եմ մեր մարզիկներին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: