երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել Կարապետյան

Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել Կարապետյան

Մեկը Շաքի է մտել, մեկի անունը հովիվ են դրել, մենք ի՞նչ գիտենք, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք մտած ադրբեջանցիներին։

«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ: Կարող է նույնիսկ ձևանա՝ որպես հովիվ մտնի, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն:

Ես կողմ եմ, որ բոլոր գործընթացները ճիշտ ուսումնասիրվեն, եթե իրոք հովիվ է, մոլորվել է՝ ես դեմ չեմ, բայց ի՞նչ գիտենք՝ ով է»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում, հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին ԱԱԾ-ից:

  • Կիսվել: