շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Այս մասին հայտնում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը այս անվանակարգում հաղթում է արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: