ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Սոնն ու Մյուլերը խփել են իրենց առաջին գոլերը MLS-ում

Սոնն ու Մյուլերը խփել են իրենց առաջին գոլերը MLS-ում

Այսօր՝ օգոստոսի 24-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 28-րդ տուրում նոր թիմերի կազմում իրենց առաջին գոլերն են հեղինակել «Տոտենհեմի» նախկին հարձակվող Հյուն-Մին Սոնը և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, գրում է armsport.am-ը:

Սոնը աչքի է ընկել «Դալասի» դեմ արտագնա հանդիպման 6-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Մյուլերի գոլը հաղթական է եղել «Վանկուվերի» համար «Սենթ Լուիս Սիթիի» դեմ տնային խաղում։ 35-ամյա գերմանացին 90+14-րդ րոպեին անվրեպ է իրացրել է 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 3:2։

  • Կիսվել: