կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերը հաղթեցին վերջին խաղափուլում

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերը հաղթեցին վերջին խաղափուլում

Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին 46-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում։

 

Հաղթանակ տարան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։

 

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային եւ վաստակեց 20 թիմային միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։

Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Կանանց Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

Կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Չինաստանը, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Վիետնամին եւ վաստակեց 20 միավոր։

Վերջնական մրցաշարային դրությունը պարզ կլինի բոլոր դիմակայությունների ավարտից հետո։

  • Կիսվել: