հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն

Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել մարզական մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։

Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Հիշեցնենք՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։

Հիշեցնենք նաև՝ 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։

  • Կիսվել: