ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին պաշտոնապես հայտնում է իսպանական առաջնության մամուլի ծառայությունը։

Նախորդ ամսվա ընթացքում «արքայական» ակումբը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հաղթանակ է տոնել Լա լիգայի բոլոր 3 հանդիպումներում։ Այդ խաղերի թվում մադրիդցիները 2-1 հաշվով առավելության են հասել սկզբունքային մրցակից կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 12 տուրից հետո 33 միավորով գլխավորում է գործող չեմպիոն «Բարսելոնան»։

Երկրորդ հորիզոնականում 30 միավոր վաստակած Մադրիդի «Ռեալն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն»՝ իր ակտիվում ունենալով 28 միավոր։ Լավագույն հնգյակում ընդգրկված են նաև «Բետիսն» (26 միավոր) ու «Ռեալ Սոսյեդադը» (22 միավոր)։

  • Կիսվել: