Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերլի լիգայի գավաթ
Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերլի լիգայի գավաթ՝ եզրափակիչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։
5 րոպե անց հավասարությունը վերականգնեց ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը։
45-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը առաջ մղեց Իսպանիային։
61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների երկրորդ գոլը
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։
Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթեց 5:3 հաշվով։