շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար ու պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին: 

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Երկրորդ պարտիան, որում Մարտիրոսյանը խաղացել է սև ֆիգուրներով, ավարտվել է ոչ-ոքի: 

Այժմ Հայկ Մարտիրոսյանը C ենթախմմբի առաջատարն է 10 միավորով: Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

 

 

  • Կիսվել: