«Նոա»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից
Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթող ու գավաթակիր «Նոա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ի հետ հետագա համագործակցությունը չեն շարունակի Գրենիկ Պետրոսյանը, Խամես Սանտոսը, Մարկոս Պեդրոն, Բրայան Մենդոսան:
2024/25 մրցաշրջանում «Նոա»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության` Պրեմիեր լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճեց Հայաստանի գավաթը: