հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

«Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ պետական բարձր պարգևով, որը շնորհվում է տնտեսության, գիտության, տեխնիկայի և նորարարական մտքի զարգացման գործում նշանակալի ներդրման համար։

Այս գնահատականը Վարդգես Վարդանյանի տարիների հետևողական աշխատանքի, սկզբունքային մոտեցման և Հայաստանի զարգացման ներուժի հանդեպ հավատքի արժևորումն է։

 

  • Կիսվել: