Նեյմարն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել Ալ-Հիլալի մարզումը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց է թողել թիմի մարզումը առողջական խնդիրների պատճառով, գրում է armsport.am-ը:
Ինչպես հայտնում է սաուդյան ակումբի մամուլի քարտուղարությունը X սոցիալական ցանցի պաշտոնական էջում՝ Նեյմարը բաց է թողել մարզումը որովայնի ցավերի պատճառով։
Նեյմարը միացել է «Ալ-Հիլալին» 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Այս պահին 32-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։
Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մասնակցել է երկու հանդիպման ու արդյունավետ չի գործել։