երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Նա դեռ ապաքինվում է, հավանաբար հաջորդը կլինի Մայքլ Չենդլերի դեմ մենամարտը․ Արման Ծառուկյանը՝ Թոփուրիայի մասին

Նա դեռ ապաքինվում է, հավանաբար հաջորդը կլինի Մայքլ Չենդլերի դեմ մենամարտը․ Արման Ծառուկյանը՝ Թոփուրիայի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին։

«Նա դեռ ապաքինվում է, և հավանաբար, հաջորդը կլինի Մայքլ Չենդլերի դեմ մենամարտը, որից հետո նոր կվերադառնա տիտղոսային մրցավազքին։ Ուրիշ էլ ո՞վ կարող է լինել: Այդ պարտությունից հետո նրան համեմատաբար հեշտ մրցակից է պետք, իսկ արդեն դրանից հետո կարելի է նորից պայքարել չեմպիոնական գոտու համար»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում MMAJunkie պարբերականը։

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Թոփուրիան օկտագոնը կիսել էր ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ վիճարկելով UFC-ի թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Նրանց դիմակայությունը կայացել էր հունիսի 15-ին Վաշինգտոնում կազմակերպված UFC White House — Freedom 250 մրցաշարում և ավարտվել Ջասթինի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով:

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: