չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Հնարավոր է՝ Բաքվում պահվող անձանց հարցերը քննարկվեն COP17-ին ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների հետ երկկողմ հանդիպումներում. Աբիսողոմոնյան

Հնարավոր է՝ Բաքվում պահվող անձանց հարցերը քննարկվեն COP17-ին ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների հետ երկկողմ հանդիպումներում. Աբիսողոմոնյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտնել է տարբեր հարթակներում, դրանց թվում՝ մասնագիտացված ձևաչափերով հանդիպումների ընթացքում, Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի բարձրացման մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք կա՞ հնարավորություն, որ COP17-ի շրջանակում այս հարցը կբարձրացվի։

Պաշտոնյան նշել է, որ հարցը կարող է քննարկվել նաև COP17-ին ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների հետ երկկողմ հանդիպումների շրջանակում։ Նա նաև ընդգծել է, որ պահվող անձանց վերադարձը նախևառաջ վերաբերում է հումանիտար օրակարգին և քննարկվում է համապատասխան կազմակերպությունների շրջանակում։

«Ինչ վերաբերում է Բաքվում պահվող անձանց, ապա, ինչպես գիտեք, և ինչպես արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտնել է իր հրապարակային հայտարարություններում, այս հարցը բարձրացվում է տարբեր հարթակներում, մասնավորապես՝ մասնագիտացված և ոլորտային հարթակներում հանդիպումների ընթացքում։ COP17-ը հիմնականում նվիրված է բնապահպանական օրակարգին։ Հնարավոր է, որ այս հարցերը քննարկվեն նաև COP17-ին ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների հետ երկկողմ հանդիպումների շրջանակում։ Սակայն սա նախևառաջ հումանիտար հարց է, որը քննարկվում է համապատասխան հումանիտար կազմակերպությունների շրջանակում»,-ասել է Աբիսողոմոնյանը:

 

 

  • Կիսվել: