հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Վրաստանում բենզինը թանկացել է

Վրաստանում բենզինը թանկացել է

Վերջին 3 ամիսների ընթացքում Վրաստանում բենզինի գինը բարձրացել է ընդհանուր առմամբ 66 թեթրիով, իսկ դիզելային վառելիքի գինը՝ 1.15 լարիով, գրում է jnews.ge-ն:

Գնի աճը տեղի է ունեցել աստիճանաբար՝ օրերի և շաբաթների ընդմիջումներով։ Միայն սեպտեմբերին բենզինի գինը բարձրացել է 14-31 թեթրիով, իսկ դիզվառելիքի գինը՝ 30-52 թեթրիով։ Գնի աճի միտումը շարունակվում է նաև հոկտեմբերին։

«BusinessPressNews»-ը համեմատել և հաշվարկել է տարբեր բենզալցակայաններում առկա գները և գների աճի միտումները հուլիսի 14-ի և հոկտեմբերի 14-ի դրությամբ։ Մենք ներկայացնում ենք 3 ամսվա տվյալները՝

Wissol

Eco Super — 4.64 լարի (հուլիսի 14 — 4.12 լարի) — աճ 52 թեթրիով։
Eco Premium — 4.32 լարի (հուլիսի 14 — 3.69 լարի) — աճ 63 թեթրիով։
Eco Diesel — 5.07 լարի (հուլիսի 14 — 4.04 լարի) — աճ 1.03 լարիով։
Euro Diesel- 4.98 լարի (հուլիսի 14 — 3.99 լարի) — աճ 99 տետրիով։
Euro Regular — 4.08 լարի (հուլիսի 14 — 3.55 լարի) — աճ 53 թեթրիով։

Rompetrol

Efix Super — 4.59 լարի (հուլիսի 14 — 4.13 լարի) — 46 թեթրիի աճ։
Efix Euro Premium — 4.26 լարի (հուլիսի 14 — 3.70 լարի) — 56 թեթրիի աճ։
Efix Euro Regular — 3.96 լարի (հուլիսի 14 — 3.55 լարի) — 41 թեթրիի աճ։
Efix Euro Diesel — 4.97 լարի (հուլիսի 14 — 4.09 լարի) — 88 թեթրիի աճ։
Euro Diesel — 4.89 լարի (հուլիսի 14 — 3.99 լարի) — 90 թեթրիի աճ։

Lukoil

Super — 4.60 լարի (հուլիսի 14 — 4.03 լարի) — 57 թեթրիի աճ։
Premium — 4.25 լարի (հուլիսի 14 — 3.60 լարի) — 65 թեթրիի աճ։
Սովորական — 3.99 լարի (հուլիսի 14 — 3.45 լարի) — 54 թեթրիի աճ։
Դիզելային վառելիք — 4.97 լարի (հուլիսի 14 — 3.99 լարի) — 98 թեթրիի աճ։

  • Կիսվել: