ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

Մոուրինյուի առաջին խոշոր պահանջը Ռեալում հայտնի է

Ինչպես հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրան, ակումբի ղեկավարը հավանություն է տվել պորտուգալացի մասնագետի պահանջին՝ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլին։ Նշվում է, որ «արքայական» ակումբը կփորձի իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունն արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է armsport.am-ը:

24-ամյա կենտրոնական պաշտպանը «քաղաքայինների» գույները պաշտպանում է 2023 թվականի օգոստոսից: Գվարդիոլի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի ավարտը։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է մոտ 70 միլիոն եվրո։

  • Կիսվել: