Մեսսին կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան 2026 թվականի վերջին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մոտ ապագայում հեռանալ ֆուտբոլից։ Այս մասին գրել է Footyheadlines-ը։
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա արգենտինացին մտածում է 2026 թվականի վերջին ֆուտբոլից հեռանալու մասին։ Սա այն տարբերակներից մեկն է, որը «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը դիտարկում է։
euro-football.ru-ի հաղորդմամբ, Մեսսին ամերիկյան թիմում խաղում է 2023 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2028 թվականի դեկտեմբերի վերջին։
Մեսսին նախկինում խաղացել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում։


