կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Մաքգրեգորը վիրահատվելու է և մեկ տարի չի մենամարտելու

Մաքգրեգորը վիրահատվելու է և մեկ տարի չի մենամարտելու

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ծնկի ծանր վնասվածքի պատճառով առնվազն մեկ տարի չի կարողանա մենամարտել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։

 

Իռլանդացի մարզիկը պարտվել է ամերիկացի Մաքս Հոլոուեյին՝ մենամարտի մեկնարկից ընդամենը 65 վայրկյան անց։ Մաքգրեգորը վնասվածք է ստացել մենամարտի առաջին իսկ վայրկյանին և չի կարողացել շարունակել պայքարը։ Ավելի ուշ մարզիկը սոցցանցերում հայտնել է, որ վիրահատվելու է, և կոչ է արել մենամարտը չեղյալ հայտարարել՝ այն համարելով չկայացած։

  • Կիսվել: