չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Սեպտեմբերի 21-ին Արագածավան համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման մեկամյա տարեդարձի ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։

Կմատուցվի Սուրբ Պատարագ և հավատացյալներն հնարավորություն կունենան խոնարհվել սրբազան մասունքի առջև ու աղոթքով հաղորդակից դառնալ Խաչի փրկարար զորությանը:

  • Կիսվել: