«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկը հաջորդ մրցաշրջանում թիմը գլխավորելու հիմնական հավակնորդն է
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկը հաջորդ մրցաշրջանում ևս թիմը գլխավորելու հիմնական հավակնորդն է: Այս մասին հայտնում է The Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ բացի անգլիացի մասնագետից, «Կարմիր սատանաները» դիտարկում են նաև իսպանացի Անդոնի Իրաոլայի թեկնածությունը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բորնմութից»:
Ընդ որում, ՄՅՈւ-ի ղեկավարությունը խիստ տպավորված է Կարիկի՝ ընթացիկ մրցաշրջանում կատարած աշխատանքով։
Հիշեցնենք, որ Կարիկը մանկունիացիներին գլխավորել է 2026 թվականի հունվարին։ Այդ ժամանակահատվածում թիմն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում տարել է 11 հաղթանակ և երեք անգամ գրանցել ոչ-ոքի: Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 34 խաղից հետո վաստակելով 61 միավոր:


