Մ-17 ԱԱ. Գեւորգ Հարությունյանը հաղթեց 55 վայրկյանում եւ քառորդ եզրափակիչում է
Գեւորգ Հարությունյանը դուրս եկավ Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
51 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հարությունյանը գոտեմարտեց հունգարացի Սանդոր Դանիել Կուրդիի հետ: Գոտեմարտի առաջին րոեպում հայ ըմբիշը հարմար բռնվածքով իրար հաջորդող գլորումներով 55 վայրկյանում հաշիվը դարձրեց 8:0: Հունգարացի ըմբիշի կողմը չելենջ գցեց, բայց կողային մրցավարները հայ ըմբիշի հնարքում խախտում չգտան եւ չբավարարեցին՝ մեկ միավոր նվիրելով Գեւորգ Հարությունյանին՝ 9:0:
Գագիկ Խաչատրյանի գլխավոր հավաքականից երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած մասնակիցներից 1/8 եզրափակիչի գոտեմարտ կանցկացնի նաեւ Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը: Նա քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ:
Մ-17 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ալեքսան Շալջյանը (92 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց թուրք Յուսուֆ Յասեր Ակսուին:
Հայաստանի մյուս մասնակիցները նույնպես պարտվել են:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) եւ Վազգեն Մնացականյանը (65կգ):



