երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը Հայաստանում է

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը Հայաստանում է

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով, Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը։
 
Մայիսի 16-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։
 
Քննարկվեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը։

  • Կիսվել: