Think tank կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր են ստորագրել
«Mining Armenia Forum 2026»-ի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռման հուշագիր։ Այն ստորագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև՝ լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։
Բեմում հուշագիրը ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Խուդաթյանը նշել է, որ ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում, ինչը կարևոր ձեռքբերում է։
Ստեղծվող կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության համատեղ հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը և ոլորտի կայուն զարգացմանը։



