Կոսովո - Հայաստան հանդիպման մրցավարները
Կոսովո - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Կոսովո - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։