Կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան'տ Սխիպ
Հավասար խաղ էր, բայց մենք ավելի շատ պահեր ունեինք: Ես հասկանում եմ, որ արդյունքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ:
Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Ջոն վան'տ Սխիպը:
Արտագնա ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ։
«Կարծում եմ մենք կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը: Մասնավորապես մեծ դեր ունեցան վինգերները, որոնք ավելի բարձրից էին դիմավորում մրցակիցներին եւ հնարավորություն տալիս հետեւի խաղացողներին մի փոքր շունչ քաշել: Շատ արագ բացեցինք հաշիվը, հետո գնդակ բաց թողեցինք, խաղը շարունակվեց տատանողական ձեւի: Հավասար խաղ էր: Կարող եմ ասել միայն, որ մենք ավելի շատ պահեր ունեինք: Ես հասկանում եմ, որ արդյունքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ:
Դանիել Աղբալյանն իր նորամուտը նշեց հավաքականում եւ առաջին հանդիպումն անցկացրեց: Լավ կգնահատեմ նրա խաղը: Երկու դիրքում խաղաց, երկուն էլ լավ կատարեց: Հույս ունեմ, հետագայում նա դեռ կաճի եւ հավաքականի եւ ինձ համար կդառնա կարեւոր խաղացող:
Այսօր տեսանք, որ Վարազդատ Հարոյանը շատ ավելի լավ խաղաց, քան վերջին շրջանում խաղում է «Փյունիկում»: Պաշտպանությունը շատ կարեւոր դիրք է եւ բոլորը պետք է մի քայլ առաջ կատարեն որպեսզի պաշտանության դիրքում կարողանան խաղալ:
Դեռ երեք ամիս ունենք մինչեւ առաջին պաշտոնական հանդիպումը: Այս պահին չենք կարող դատողություններ անել, թե ովքեր կընդգրվեն հաջորդ հավաքին: Ֆուտբոլիստներն էլ պետք է իրենց ակումբերում իրենց դրսեւորեն, որպեսզի մեզ համար պարզ լինի»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:
Նախորդ խաղում Հայաստանի հավաքականը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։