կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կանցկացվի Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ ՏՏ և Ինժեներական ընկերությունների միջև

Կանցկացվի Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ ՏՏ և Ինժեներական ընկերությունների միջև

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ կազմակերպում են Փեյնթբոլի սիրողական մրցաշար
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ կազմակերպում են Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ ՏՏ և Ինժեներական ընկերությունների միջև:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում:

Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերը, յուրաքանչյուրում՝ 8-12 անձ:

Թիմերի առավելագույն քանակը՝ 12:


Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Փեյնթբոլի խաղից բացի մասնակիցների համար կկազմակերպվի առանձին ավտոարշավ՝ դեպի հարակից բարձունքներ, որտեղից երևում է ողջ Սևանը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ-ի օգոստոսի 28-ը (ժ․ 23։59) գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/5sdosms6YTkPTQDW8:

  • Կիսվել: