Իրանի շրջափակումը պատերազմի տեսակ է․ նավագնացության ազատությունը չպետք է սպառնա ափամերձ երկրի անվտանգությանը. Ղաշղավի
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը, ընդգծելով սեփական անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Իրանի իրավունքը, հայտարարել է, որ նավագնացության ազատությունը չպետք է վերածվի ափամերձ երկրի անվտանգությունը խաթարելու գործիքի, և որ շրջափակումը համարվում է պատերազմի տեսակ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ ParsToday-ը հաղորդել է, որ Հասան Ղաշղավին, խոսելով ԱՄՆ-ի ավիակրի և ռազմանավերի դեմ Իրանի հրթիռային պատասխանների մասին, ասել է, որ վերջին պատերազմում Իրանի պաշտպանական դոկտրինը փոխվել է։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շեշտում է նավագնացության ազատությունը, սակայն միաժամանակ չի հարգում Իրանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը և գործում է դրանց հակառակ։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից խաղաղ բնակիչներին թիրախավորելուն՝ Ղաշղավին այս գործողությունները համարել է մարդու իրավունքների հարցում Արևմուտքի երկակի մոտեցման օրինակ և ասել, որ արևմտյան երկրները ժողովուրդների իրավունքների, երեխաների և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերում են ընտրողական մոտեցում։
Իրանի Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը նաև ներկայիս պայմաններում ԱՄՆ-ը բնութագրել է որպես «բացարձակ շփոթության» մեջ գտնվող երկիր և ասել, որ Վաշինգտոնը փորձում է ցուցադրական քայլերի միջոցով, ընտրությունների նախաշեմին, իր համար որևէ ձեռքբերում ապահովել։



