շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Արարատ ակումբում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Արարատ ակումբում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կանցկացվեն ֆուտբոլի քառակողմ խաղեր՝ «Կիա», «Պարսե» և «Արարատ» ֆուտբոլի ակադեմիայի երկու թիմերի մասնակցությամբ, գրում է parstoday.ir-ը:

Այս խաղերը կանցկացվեն հինգշաբթի՝ փետրվարի 13-ին, Թեհրանի ժամանակով ժամը 13:00-ին «Արարատ» մարզավանում:

Նախկինում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանահայ համայնքում անցկացվել են հատուկ սպորտային մրցումներ, պինգ-պոնգի և շախմատի ոլորտներում, որոնք ավարտվել են ուրբաթ օրը հաղթողների ճանաչմամբ և մրցանակների շնորհմամբ։

Մրցումները, որոնք կազմակերպել էր «Նայիրի» մարզամշակութային միությունը, երեկ՝ ուրբաթ, ավարտվեց հաղթողների մրցանակների և գնահատագրերի հանձնմամբ։

Հարկ է նշել, որ Իրանի հայ քրիստոնյաներն այս երկրում 3000 տարվա պատմություն ունեն։ Նրանք մեծ դեր են ունեցել 1979-ի հեղափոխության հաղթանակի մեջ բռնակալ իշխանության դեմ և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու գործում։ Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ իրանահայ հայրենակիցները մյուս մարտիկների կողքին մեկնել են ռազմաճակատի առաջին գիծ և այդ ճանապարհին հեղափոխությանը նվիրել նահատակներ, անձնուրացներ և ազատորդիներ։

Ըստ վիճակագրության՝ հայերը Իրանի հեղափոխության համար տվել են շուրջ 120 նահատակներ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին ամեն տարի այցելում է հայ նահատակների արժանապատիվ ընտանիքներին և հարգելով նահատակների հիշատակը՝ մխիթարում է նրանց ընտանիքներին։

 

  • Կիսվել: