շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Ինտեր Մայամին Մեսսիին հետաքրքիր պայմաններ է առաջարկել․ ինչ է հայտնի

Ինտեր Մայամին Մեսսիին հետաքրքիր պայմաններ է առաջարկել․ ինչ է հայտնի

Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը, հաղորդում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:

Ակումբն առաջարկում է երկարաժամկետ պայմանագիր՝ կարիերան ցանկացած պահին ավարտելու հնարավորությամբ։ Գործող պայմանագիրը լրանում է 2025 թվականի վերջին։

Մեսսին մտադիր է շարունակել հանդես գալ «Ինտեր Մայամիում»՝ տիտղոսներ նվաճելու և 2026 թվականի աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակով մոտենալու համար։ Կողմերը համաձայն են, որ հարձակվողը կխաղա այնքան, որքան կցանկանա և կկարողանա։

Կարիերան ավարտելուց հետո Մեսսիին կառաջարկվի պաշտոն ակումբում։

  • Կիսվել: