հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները

Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները

«Բարսելոնայի» իսպանացի նախկին պաշտպան Ինիգո Մարտինեսը, որը ներկայումս հանդես է գալիս սաուդյան «Ալ-Նասրի» կազմում, վերջերս տված հարցազրույցում անդրադարձել է իր նախկին ակումբին։

​Փորձառու պաշտպանը կատալոնական գրանդի շարքերը լքել է անցյալ տարվա ամռանը, սակայն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «կապտանռնագույնների» մրցելույթները:

​«Ես կցանկանայի Պեդրիին և Կուբարսիին տեսնել «Բարսելոնայի» հանդերձարանի առաջատարների դերում։ Պեդրին արդեն իսկ հսկայական հարգանք ու հեղինակություն է վայելում, բայց ես կուզենայի նմանատիպ կերպար տեսնել նաև պաշտպանական գծում․ այդպիսի խաղացողը պետք է կարողանա հմտորեն կազմակերպել պաշտպանությունը։ Կարծում եմ՝ Կուբարսին լիովին ունակ է ստանձնելու այդ պարտականությունը»,– Մարտինեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը դարձել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։

  • Կիսվել: